ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Երբ նայում ես աշխարհի քարտեզին, առաջին հերթին Հայաստանն ես փնտրում

Երբ նայում ես աշխարհի քարտեզին, առաջին հերթին Հայաստանն ես փնտրում
02.03.2024 | 07:25

Երբ նայում ես քաղաքի հատակագծին, առաջին հերթին ի՞նչն ես փնտրում՝ քո տունը, եթե անգամ էդ պահին տանը չես։ Երբ նայում ես Հայաստանի քարտեզին, առաջին հերթին քո քաղաքը կամ գյուղն ես փնտրում, եթե անգամ ուրիշ քաղաքում ես։ Երբ նայում ես աշխարհի քարտեզին, առաջին հերթին Հայաստանն ես փնտրում, եթե անգամ ուրիշ երկրում ես, բայց սիրտդ հո Հայաստանու՞մ է, էությունդ հո մնացե՞լ է Հայաստանում։ Երբ նայում ես տիեզերքի քարտեզին, առաջին հերթին Արեգակնային համակարգն ես փնտրում։

Ամեն տեղ դու քեզ ես փնտրում՝ քո մնայունը, քո հավերժը, եթե անգամ էդ պահին բացակա ես։

ՈՒ ո՜նց ես ուրախանում, երբ գտնում ես:

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 4183

Մեկնաբանություններ